Foto

Ցեղասպան դահիճները քաջածանոթ են ազգային ինքնությունն ու վրեժի գաղափարը խորհրդանշող հուշարձանի նշանակությանը․ Ոսկանյան

Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։

Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն»,- գրել է նա։