Foto

Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ արձակվեց

Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ արձակվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ:

Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:
 
Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:
 
Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր...»,- գրել է Սուրենյանցը։