Foto

Պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է. կան հոսպիտալացվածներ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, JAC մակնիշի բեռնատար-սառնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու կողաշրջվել:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ուղևոր Ռ. Ա.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են համապատասխանաբար «Արմենիա» ՀԲԿ և «Նաիրի» ԲԿ, որտեղ Ռ. Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:


Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։


shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Օտ Մարտինա» ընկերության հաշվեկշռում։ Վիրավորները ընկերության վարորդն ու մենեջերն են։ Ավտոմեքենան էլ բարձված է եղել պաղպաղակով։