Foto

Ռուսաստանցի փորձագետը կոշտ է պատասխանել Ստալինի մասին Փաշինյանի խոսքերին

Ինքնին, Ստալինի մասին սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան, որը ձեռք բերվեց Ստալինի ղեկավարությամբ։ Շատ կոպիտ է աշխատում։ Այս մասին ասել է Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրի մասին Հայրենական մեծ պատերազմն սկսվելու պահին։

«Բոլորս հետահայաց այն պատկերացումն ունենք, որ Ստալինը հոգեբանորեն ամենապատրաստված վիճակում էր։ Երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում մտածում են, թե վատացել է, մահացել է, անշարժ վիճակում պառկած էր: Մանրամասները չեմ պատմում՝ ինչքան ժամանակ մտածում էին՝ ներս մտնել, թե՝ ոչ։ Բայց Ստալինը ողջ-առողջ էր։ Պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետեւ նոր պայմանագիր էր ստորագրել եւ իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա երեք օր բերանքսիվայր պառկած է եղել մինչեւ համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»,- Փաշինյանին մեբերել է Ռոժինը։

«Սա հին, դեռ խրուշչովյան պատմություն է։

Ընդ որում՝ վաղուց մերկացված, քանի որ վաղուց գաղտնազերծված են Ստալինի այցելությունների մատյանները Կրեմլում, եւ շատ լավ հայտնի է, թե ինչ էր անում Ստալինը պատերազմի առաջին օրերին եւ ում հետ էր աշխատում՝ երկիրը դնելով ռազմական ռելսերի վրա՝ նացիստական Գերմանիայի հարձակման պայմաններում։

Ստալինի աշխատանքի ժամանակացույցը Կրեմլում պատերազմի առաջին շաբաթում։

Հունիսի 21 – ընդունվել է 13 մարդ, ժամը 18.27-ից 23.00-ն։

Հունիսի 22 – ընդունվել է 29 մարդ, ժամը 05.45-ից 16.40-ը։

Հունիսի 23 – ընդունվել է 8 մարդ, ժամը 03.20-ից 06.25-ը եւ 9 մարդ, ժամը 18.45-ից հունիսի 24-ի ժամը 01.25-ը։

Հունիսի 24 – ընդունվել է 20 մարդ, ժամը 16.20-ից 21.30-ը։

Հունիսի 25 – ընդունվել է 11 մարդ, ժամը 01.00-ից 5.50-ը եւ 18 մարդ, ժամը 19.40-ից հունիսի 26-ի ժամը 01.00-ն։

Հունիսի 26 – ընդունվել է 28 մարդ, ժամը 12.10-ից 23.20-ը։

Հունիսի 27  – ընդունվել է 30 մարդ, ժամը 16.30-ից 02.40-ը։

Հունիսի 28  – ընդունվել է 21 մարդ, ժամը 19.35-ից 00.50-ը։

Ցանկության դեպքում դժվար չէ գտնել (հղումով Ստալինին այցելությունների ճշգրիտ ժամանակը 1941թ. հունվարից մինչեւ հունիսի վերջ), թե ով է ընդունվել Ստալինի կողմից այդ օրերից յուրաքանչյուրում։ Այդ հարցը վաղուց ուսումնասիրվել եւ փակվել է պատմաբանների կողմից, ինչպես եւ շատ այլ ֆեյքեր Հայրենական մեծ պատերազմի մասին»,- նշել է ռուս փորձագետը՝ ընդգծելով, որ նման հայտարարություն հնչում է Հաղթանակի օրվա նախօրեին։

«Ինքնին, Ստալինի մասին սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան, որը ձեռք բերվեց Ստալինի ղեկավարությամբ։ Շատ կոպիտ է աշխատում»,- ավելացրել է նա։