Foto

Ինչի՞ հետևանքով է հապաղում երեխայի խոսքի զարգացումը․ ուշադրություն ծնողներին

Շատ ծնողներ երեխաներին զբաղեցնելու և շեղելու համար օգտագործում են գաջեթները, որպեսզի կարողանան մի փոքր հանգստանալ..🙅‍♀️Չէ որ գաջեթները կլանում են երեխաների ուշադրությունն այնպես, որ երեխաները ժամերով կարող են անցկացնել դրա դիմաց ...🤷
💁‍♀️Ինչպե՞ս են ազդում գաջեթները երեխայի ուղեղի աշխատանքի, խոսքի ձևավորման և, ընդհանրապես, նրա զարգացման վրա, որքա՞ն ժամանակ կարող է երեխան օգտվել դրանցից: 🖥💻📱
Լինելով մտածողության և մարդու գիտակցական գործունեության հիմնական մեխանիզմ՝ խոսքը մարդու բարձրագույն հոգեկան ֆունկցիան է, որն առանցքային տեղ է գրավում բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիաների համակարգում: 🗣🧠
Խոսքն ամենաերկարատև ձևավորվող հմտություններից է, հետևապես վաղ տարիքում բարձր տեխնոլոգիաների օգտագործումը, բացասաբար է ազդում այս հմտության զարգացման վրա , շատ վատ է անդրադառնում բանավոր հաղորդակցման պահանջմունքի վրա, ինչը խոսքի զարգացման համար հիմնական պայմաններից մեկն է:🙅‍♀️
Այս ամենը փաստում եմ ինքս՝ լինելով լոգոպեդ ...
Տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ տարեց տարի նկատելի է հաղորդակցման և խոսքի զարգացման դժվարությունների աճի տենդենց, յուրաքանչյուր 10 երեխայից առնվազն հինգն ունեն խոսքի զարգացման հապաղում, ինչը շատ բարձր ցուցանիշ է:🙅‍♀️
Հեռուստացույցի , հեռախոսի, պլանշետի առկայությամբ տանը ծնող-երեխա շփումը սահմանափակ է, քիչ ժամանակ է տրամադրվում երեխաներին, ինչի հետևանքով հապաղում է երեխայի խոսքի զարգացումը: 🗣🧠
(2-4 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում էկրանի առջև անցկացնել մեկ ժամից ոչ ավել։)
Փոքրիկների կոգնիտիվ զարգացման կարևորագույն նախադրյալներից է կայուն ուշադրությունը: Կենտրոնացման հմտությունը սկսում է զարգանալ ամենափոքր տարիքից, ուստի պետք է խոսել երեխայի հետ,ժամանակ տրամադրել ու ուշադրություն...🧠👀🧑👦
Երեխային պետք է Ձեր հոգատարությունը, սերը, զրույցները ։ Նրան հարկավոր է իրական կյանքը`բակում խաղալը, խաղալիքներով խաղը, մայրիկի հետ զբոսանքը, սպորտը, նկարչությունը, երաժշտությունը, շատ շփվեք երեխայի հետ, քննարկեք գրքեր և այն ամենն, ինչ շրջապատում է իրեն։🏃🏌🏋🤸‍♀️
Չհուսահատվեք, եթե չստացվի անմիջապես հաղթահարել երեխայի կախվածությունը գաջեթներից:💁‍♀️ Հաջողության գրավականն այս հարցում հետևողականությունն ու համառոթյունն են հօգուտ երեխայի:
Եղե'ք համբերատար և ամեն բան կստացվի ....💁‍♀️🗣🧠