Foto

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին

Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր: Մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով նախարարը եղել է ՊՆ N զորամասում:

Նա շրջել էզորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:

Նախարարը զինծառայողներին հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին:

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: