Foto

Կանենք անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղության. Չեխիայի վարչապետ

Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Նա նշեց, թե իրենք հավատացած են՝ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի կայունություն ու խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում։

«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին՝ մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - նշեց Չեխիայի վարչապետը։

Պետր Ֆիալան հավաստիացրեց՝ Չեխիան կկատարի անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղությանը։