Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները և ընդդիմադիր հասարակական-քաղաքական գորչծիչներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կառավարության շենքի մոտ։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության քաղաքականությունից, Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումից։ Ակցիայի մասնակիցները կարմիր ներկ են լցրել պետական պաշտոնյաների՝ Նիկոլ Փաշնյանի, նրա կնոջ, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների լուսանկարների վրա ՝խոստանալով «հայկական Նյուրնբերգ»։
«Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները պատասխանատվության ենթարկվելու են և անպայման կանգնելու են «հայկական Նյուրնբերգի» առաջ։ Մենք այստեղ ենք Նիկոլ Փաշինյանի հրավերով, եթե դուք հիշում եք, Նիկոլն ասում էր՝ այս դուռը ժողովրդի դուռն է, իրենք կարող են գալ և քացով այս դուռը բացել։ Մենք քացով այս դուռը չենք բացելու, մենք այստեղ ենք Նիկոլ Փաշինյանի հրավերով, որովհետև Նիկոլն ասում էր՝ անցել են այն ժամանակները, երբ այս դռներն այլևս քաղաքացիների համար անձեռնմխելի են։ Մենք իհարկե քացիներով դուռ չենք բացելու, բայց տեսնում ենք այդ մարմինը, որն այստեղ էլ չէ, պաշտպանող ոստիկանների շարասյուն, այն մարմինը, որն ասում էր՝ ժողովրդի դուռն է, մի հատ էլ՝ «Իսկանդեռ» բերեք »,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, ապա, ներկը լցնելով լուսանկարների վրա, ընդգծեց, որ դա այն արյունն է, որով իրենք ողողել են մեր երկիրը։