• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրների մասնակցությամբ․ Զախարովան՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին



Բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրների մասնակցությամբ, համապատասխանաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։

«Ըստ արդյունքների, երբ համապատասխան հայտարարություններ արվեն, կողմերից յուրաքանչյուրը կարտահայտվի, հնարավոր կլինի տպավորություն ստեղծել եւ, հնարավոր է, դա մեզ իրավունք կտա մեկնաբանելու։ Դա կլինի ավելի ուշ»։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետեւանքով։ Ադրբեջանական կողմն իր հայտարարությունում միայն արձանագրել է, որ քննարկվել են անվտանգության եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտեւեն մի քանի օր։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր․ կան ձերբակալվածներ


    Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել. Նիկոլայ Եղիազարյան


    Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան


    «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ


    Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան


    Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ


    Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին


    Առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ. Գյումրու համայնքապետարանը հորդորում է խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց


    Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվի


    ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]