Գարունը այս տարի կարծես չի շտապում հաստատել իր դիրքերը՝ գարնան վերջին ամիսն է, բայց հանրապետության զգալի մասում այսօր ձյուն է տեղացել։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից, որտեղ առատ ձյուն է տեղացել։ Նկարը նա վերնագրել է Մայիսյան ձմեռ։









