Հայտնի մարդիկ հավաքվում են Նյու Յորք՝ Met Gala-ին ընդառաջ: Այս տարի Met Gala-ն մեծարում է հանգուցյալ դիզայներ Կարլ Լագերֆելդին։ Կարմիր գորգուղու համար հայտնիներին հրավիրում են հագնվել «Կարլի պատվին»։ Հյուրերը նաեւ կայցելեն Մետրոպոլիտեն թանգարանի «Կարլ Լագերֆելդ. գեղեցկության գիծ» ցուցահանդեսը, որը նվիրված է նրա աշխատանքին Chanel-ում, Fendi-ում, Chloé-ում եւ այլ վայրերում։
Նախօրեին Ռիհաննային նկատել են ռեստորանից դուրս գալիս։ Նա 1994 թվականի Chanel-ի աշնանային հավաքածուից իրերով էր, որըստեղծբել է հենց Լագերֆելդի կողմից: Նա կրում էր Chanel-ի կտրված արհեստական մորթուց բաճկոն (սեւ ու սպիտակ, Լագերֆելդի ֆիրմային համադրությունը) եւ 3400 դոլար արժողությամբ «CC» արեւային ակնոց։
Ռիհաննան վինտաժային կերպարը զարդարել է ճերմակ Coperni զգեստը, Amina Muaddi բարձրակրունկները եը Բենիի արհեստական մորթուց պատրաստված գլխարկը։
Քիմ Քարդաշյանը ժամանել է Նյու Յորք՝ Chanel-ի բարակ մոխրագույն կրոպ տոպով եւ սեւ կաշվե տաբատով։

Նա կրում էր ոսկյա շղթայով Chanel-ի մեծ չափի արեւային ակնոց եւ Chanel-ի սեւ պայուսակ։
Դերասանուհի եւ մոդել Կամիլա Մորոնեն ցուցադրել է իր «ներքին Օդրի Հեփբերնին»՝ «Breakfast at Tiffany's»-ից։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE









