ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
«Այցի շրջանակում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» նախագծի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի անցկացումը», - նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն այցի մասին՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։









