• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Պրահայում Փաշինյանը համաձայնվել է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մաս. քաղաքագետ

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Պրահայում Փաշինյանը համաձայնվել է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Լաչինի միջանցքը, Արցախի կարգավիճակը հետագայում որոշելու հետ մեկտեղ, հանդիսանում էին նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային բաղադրիչները, որոնք 2022 թվականին Պրահայում ուղղակի վերացվել են Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպման ժամանակ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից մնացել է միայն խաղաղապահների ներկայությունը Արցախում, սակայն հաշվի առնելով նաև Արցախից (!!!!) եկող ազդակները, ըստ որոնց հենց Ստեփանակերտում կարող են հրաժարվել իրենցից, դիմելով «միջազգային հանրությանը», կարող ենք ասել, որ դրանից հետո ի հայտ է գալու նոր փաստաթուղթ, որը կփոխարինի 2020 թվականի փաստաթուղթը և կֆիքսի նոր իրողությունները, այն է ոչ միայն Արցախի հայաթափումը, այլ նաև այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը պաշտոնապես փոխվել է դեպի Արևմուտք։

Այս իրողության ֆիքսումը Բաքվին ԱՎԵԼԻ Է պետք, քան Արցախը, քանզի դա նշանակելու է Հայաստանի անվտանգային համակարգի լիակատար փլուզումն առանց այլընտրանքային համակարգի գոյության։ Դա էլ նշանակում է բացել դժոխքի դարպասները, այն է Հայաստանի տարածքի հաշվին «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորումը։ Սա բոլորից լավ գիտի Փաշինյանը ու փաստացի հենց սա է նա արդեն բազմիցս հայտարարել այս տարի՝ իր ասուլիսների ժամանակ, Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ։

Պատմությունը ոչ միայն իրեն չէ, որ չի ներելու սրա համար, այլ նաև մեզ բոլորիս….»


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ


    Սիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել է


    Կիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում


    ԱՄՆ-ը մինչև 20.000 դոլարի վիզային գրավ կսահմանի 50 երկրի քաղաքացիների համար


    Գագիկ Ղազինյանի հեռացումը ԵՊՀ-ից հակաիրավական, քաղաքական, քինախնդիր որոշում է. Գոհար Մելոյան


    ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին


    Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին


    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը


    Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ


    Պորտուգալիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Ռեալ»

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]