Foto

Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում. Գառնիկ Դանիելյան

Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը.

«Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։

Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։

Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը։

Խնդրի կապակցությամբ հարցումներ եմ ուղղել Էկոնոմիկայի նախարարությանն ու ՊԵԿ-ին։
Հայկական կողմը պետք է պարզաբանում պահանջի և կիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդրին հրատապ լուծում տալու համար։