Foto

Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ողջ կարևորությունը․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Բաքու, նա կայցելի նաև Երևան և Թբիլիսի։

«Բաքու ժամանումով մեկնարկեց իմ կովկասյան այցը Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան: Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ողջ կարևորությունը և վճռական է տրամադրված այս հարցում: Սա մեսիջ է, որը ես փոխանցելու եմ»,-թվիթերում գրել է Կոլոննան։