Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ «Աքքույու» ատոմակայան միջուկային վառելիքի մատակարարման արարողությունից առաջ, հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։
Արարողությունը նախատեսված է հինգշաբթի։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը նշել էր, որ Պուտինը դրան կմիանա տեսակոնֆերանսի ձեւաչափով։
« «Աքքույու» ատոմակայանում արարողությունից առաջ պարոն նախագահը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ»,- Կալինի խոսքը մեջբերում է Sputnik Թուրքիան։









