Foto

Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին

Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Իրավիճակը մեկնաբանելու լրագրողների խնդրանքin ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝ իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երեւանի եւ Բաքվի հետ»։

«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախօրեին հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղադրելու մասին։