• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան, թե ինչ կանենք ապագայում, ես չեմ կարող մեկնաբանել. ԱՄՆ դեսպան

Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետեւ դա խաթարում է խաթարում է խաղաղության գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:

«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջեւ  լինեն բանակցություններ եւ խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել: Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ չենք կարող բնորոշել հենց որպես ցեղասպանություն, դեսպանը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որեւէ իրավասություն չունեմ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, Քրիստինա Քուինն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախօրեին հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղադրելու մասին։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Զելենսկին առաջին անգամ ժամանել է Լեհաստան՝ Կիևի և Վարշավայի միջև լարվածության սրումից հետո


    Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածները


    Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին


    Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար․ Ավետիք Չալաբյան


    ՆԳՆ քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է


    ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում


    Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ


    Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար


    ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հակադարձել է Մարիա Զախարովայի հայտարարությանը


    Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]