Foto

Փաշինյանի գալուց առաջ ստուգում են անմար կրակի շուրջ խոնարհված ծաղիկները

Ոստիկանության աշխատակիցները փակել են քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խստացված ռեժիմով են աշխատում Պետական պահպանության ծառայության աշխատակիցները: MediaHub-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում է անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: