Foto

Թեհրանը պատրաստ է ամրապնդել Պակիստանի հետ հարաբերությունները․ Աբդոլահիան

Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարևոր տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր–Աբդոլահիանը իր պակիստանցի գործընկեր Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ զրույցում Թեհարնի անունից պատրաստակամություն է հայտնել վերացնել որոշ արգելքներ և ամրապնդել երկկողմ հարաբերությունները։