Ռուսատանի հայերի
միության փոխնախագահ Ավետ Ադոնցը հյուրընկալվել է «Առավոտի» «Առերեսում»
հաղորդաշարին:
Ի թիվս այլ հարցերի Ադոնցն անդրադարձել
է իր գործունեությանը ՌՀՄ-ում: « Միությունը կրում է հայկական ձեւաչափ, հայկականության մի մաս է եւ օրակարգը
կապված
է
միայն
ու
միայն
հայկականի
հետ: Զբաղվում
եմ
Ռուսաստանի
հայերի
միության
կողմից
իրականացվող
ծրագրերով՝
դրանք
թե
հումանիտար
բնույթի
են՝
ստեղծագործական
միությունների
հետ,
թե
տնտեսական
բնույթի,
որոնք
կփորձենք
ծավալել
Հայաստանի
մարզերում՝
խոսքը
վերաբերում
է
գյուղատնտեսությանը:
Ինչպես
նաեւ,
բավական
ընդգծված
է
հումանիզմին
վերաբերող
օրակարգը:
Մասնավորապես՝
վերջերս
Վարդենիսում
տեղի
ունեցած
ողբերգությունից
հետո,
երբ
զոհվեցին
մեր
15 երիտասարդներ՝
միությունը
թերևս
միակ
կառույցն
էր,
որն
աջակցություն
ցուցաբերեց
զոհվածների
ընտանիքներին»,- հաղորդաշարի ընթացքում ընդգծել է Ադոնցը:
Ավետ Ադոնցն
ու
«Այլընտրանքային
նախագծեր»
խմբի
ղեկավար
Վահե
Հովհաննիսյանը
հաղորդման
ընթացքում
անդրադարձել
են Հայաստանի
և
Ադրբեջանի
ղեկավարների՝
Արցախի
ու
խաղաղության
պայմանագրի
վերաբերյալ
հայտարարություններին:
Ավետ Ադոնցը եղել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարը(2009-2014 թթ), Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը (2014-2019 թթ.). ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը (2019-2021 թթ):
Հաղորդման ամբողջական տարբերակը կարող ենք դիտել
այսօր 22:00-ին «Առավոտի» եթերում:









