Foto

«Փաստ». Արցախի ներքաղաքական «ռասկլադի» մոդերատորի դերում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ խորհրդում են ընդգրկված Արցախում հայտնի ակտիվիստ (այսպես կոչված՝ սորոսականների թևից) Տիգրան Պետրոսյանը (հանրության շրջանում հայտնի Գլազնիկ մականվամբ) և Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը, որը բավական ջերմ հարաբերությունների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանի այս նշանակումները ուղղակիորեն եղել են Երևանից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը բավական ակտիվ ներգրավվածություն ունի Արցախի ներքաղաքական զարգացումներում, հատկապես կադրային նշանակումների հարցում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում