Foto

Ծանրամարտի առաջնության կազմակերպման համար հատկացված 1,16 մլրդ դրամը չի հերիքել. Եվս 33 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում եւ կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 716 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպման և անցկացման համար:

Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ 1,16 մլրդ դրամ գնային առաջարկով: Այդ ՍՊԸ-ի հետ 1,16 մլրդ դրամ ընդհանուր գումարով կնքվել է պայմանագիր:

Նշենք, որ հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է բարձրացնելով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը: