Foto

Родители погибших при пожаре военнослужащих проводят акцию протеста

Родители погибших в результате пожара военнослужащих 21 апреля проводят акцию протеста перед зданием Правительства Армении, требуя встречи с премьер-министром Николом Пашиняном и министром обороны Суреном Папикяном.

Родители погибших военнослужащих заявляют, что у них много вопросов к Пашиняну и Папикяну, так как они не согласны с официальной версией, согласно которой пожар 19 января, унесший жизни 15 военнослужащих, начался по неосторожности капитана, который зажег печь бензином. Они считают, что военнослужащие были мертвы еще до пожара.

Զոհվածների ծնողները նշում ենոր բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանինքանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածինըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում ենոր տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։

Հիշեցնենքոր հունվարի 19-ինժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալնրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածըըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրաինչից հետոերբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էրոր կացարանում բենզին չի եղելըստ էությանհերքելով վարչապետինԶինդատախազը եւս հայտարարել էրոր դեռ պարզ չէ՝ բենզին է եղելթե դիզվառելիք:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքիռազմամթերքիռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքիշրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերիսարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելըորն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահեւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներովորն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ

Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետզորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետմայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջորն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալկապիտան Եղիշե Հակոբյանըորին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքըորն առաջացրել է 15 զինծառայողների մահըդուրս է գրվել հիվանդանոցից եւ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքիռազմամթերքիռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքիշրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերիսարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելըորն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նաթեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքինսակայն հաստատել էոր բենզինը վառարանի մեջ լցրել էսակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայովինչպես հաղորդում է նախաքննական մարմինըայլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել էոր կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել էոր փորձել է զինծառայողներին արթնացնելգոռացել էսակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։