Foto

Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալն աճել է

Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալը 2023 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 87,7 %-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2023 թվականի հունվարից մինչև մարտ հեղուկացված գազի ներմուծումը կազմել է 11,6 հազար տոննա, ինչը 5,42 հազար տոննայով, այսինքն՝ 87,7 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ամբողջ ներկրված հեղուկացված գազի 99,7%-ը, այսինքն՝ 11,56 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։