Foto

2022 թ. տվյալներով՝ Երևանում յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Երևանում է. Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ ցուցանիշները մտահոգիչ են:

«2022 թվականի տվյալներով, ամուսնալուծությունների ցուցանիշով առաջատարը մայրաքաղաքն է: Երևանում 2022 թ. տվյալներով՝ յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ պետք է ձևավորվի ընտանիքը, ծնվեն երեխաներ, արդեն խնդիր ուն»,-ասել է նա:

Ցուցանիշներով Երևանին հաջորդում է Լոռին: Այս առումով Հայաստանում համեմատաբար բարվոքէ իրավիճակը Գեղարքունիքի մարզում: