Foto

Արդյո՞ք այն 55 հազար բնակարանները կառուցվում են նաև Ալիևի ֆինասավորմամբ

Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ-ում ասաց, որ առաջարկում է ապագան կառուցելու համար լինել լավատես, ապա, ինքն իրեն հերքելով, շարունակեց, որ լրահոսը, միջազգային կառույցների գնահատականները, աշխարաքաղաքական իրավիճակը պարզապես լավատեսություն չեն ներշնչում, բայց ինքն ունի այդ լավատեսությունը  և դրա գործոնը Հայաստանում կառուցվող 55 հազար բնակարաններն են, որոնք կարող են ձեռք բերել նաև միջին խավի բնակիչները։ Այս իրավիճակում բնակարանների ձեռք բերումը վարչապետը պայմանավորում է նրանով, իբր մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել և կառուցել։ Այնուհետև, այս ամենից եզրակացնելով, հայտարարեց․ «Մարդիկ հավատում են կառավարության «Ապագա կա՛» կարգախոսին»։ Թե ինչ տրամաբանական շղթա կա խաղաղության օրակարգի, աշխարահաքաղաքական բարդ իրողությունների, ՀՀ-ում բնակարանների կառուցման և «Ապագա կա՛» կարգախոսի միջև, դժվար է կռահել կառավարության ղեկավարի տրամաբանությունը։

Ի վերջո սրանք պարզ իրողություններ են՝ խաղաղություն ուզում են բոլոր, բայց իշխանության առաջարկած «խաղաղության օրակարգի» պայամաններում, պատերազմի ցավալի արդյունքները մի կողմ թողնելով, պետք է նույն վարչապետի նման խոսել թվերով՝ ՀՀ կարմիր գիծ հանդիսացող 29 800 քմ2 կմ տարածքից օկուպացված է 1200 քառ. կմ տարածք, որն ազատագրելու համար վարչապետը հայտարարում էր, որ կռիվ և նոր էսկալացիա պետք չէ։ Այդ «խաղաղությունը» գալիս է խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքերի, հաշմանդամություն ձեռք բերածների և կորսված ռազմավարական բարձունքների գնով։ 4 ամսից ավելի Արցախի 120 000 քաղաքացի շրջափակման, բազմաթիվ հայեր էլ՝ Բաքվի բանտերում գերության մեջ են։ Ա՞յս «խաղաղության օրակարգն» է ստիպում քաղաքացիներին բնակարաններ գնել։ Ո՛չ։ Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ-ում բնակարանների ձեռք բերման թվերի մեծացում հնարավոր է, մասնավորապես, ռուս-ուկրանիական պատերազմով պայմանավորված ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը, Արցախի օկուպացված տարածքների բնակիչները ևս դրա գնորդն են և այլն։

Այն, որ 55 հազար բնակարան է կառուցվում, դեռ չի նշանակում, որ այդքանը վաճառվել է։ Ամեն բնակարան գնող՝ օրինակ, օտարերկրացին, տեղահանված արցախցին, սյույնիքցին դժար թե կառավարության «Ապագա կա՛» կարգախոսվ ոգևորված բնակարան գնեն։ Բնակարանը պարզապես անհրաժեշտություն է, հատկապես, որ վարձով բնակարանների ամսավարձը և հիպոթեքային վարկի ամսավճարը, կարելի է ասել, չեն տարբերվում։

Երեկ Ալիևը, շարունակելով Փաշինյանի  ԱԺ ելույթը, ասաց, որ Արցախն Ադրեբջանի տարածք է և, եթե արցախցիները չեն ցանկանում ապրել Ադրբեջանի տարածքում, ապա կարող են լքել այն։ Գուցե Ալիևն անձա՞մբ է ֆինասավորում այդ 55 հազար բնակարանների կառուցումը՝ արցախցիներին այնտեղ տեղավորելու համար։ Ի դեպ, գնորդներ կլինեն նաև Թուրքիայից՝ չէ՞ որ վարչապետը խոստացավ մոտ ապագայում բացել հայ-թուրքական սահմանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան