Foto

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 1/8 եզրափակչում Վազգենը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆայնսիլվերին։

Իսկ ահա 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գհոտեմարտում պարտվել է գերմանացի Էրիկ Տիլին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին գոտեմարտում պարտվել է նաև 57 կհ քաշային Մանվել Խնձրցյանը։ Իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը մեկնարկել է հաղթանակով և դուրս եկել 1/4 եզրափակիչ։