Foto

Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել

Ադրբեջանի Խիզի շրջանի Յաշմա գյուղում զինամթերքի պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, կա նաև վիրավոր։

Ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հայտնում է, որ նրանք երկուսն էլ քաղաքացիական անձինք են։

Պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։