Foto

Ուկրաինայի վարչապետն ազդարարել է «առաջիկայում» հակահարձակման մասին

Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը կսկսվի արդեն մոտ ժամանակներս եւ թույլ կտա վերադարձնել ուկրաինական բոլոր տարածքները 1991թ. սահմաններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում, գրել է «Ուկրինֆորմը»։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Պենտագոնը կասկածում է գալիք հակահարձակման հաջողությանը, նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական բանակի գարնան-ամռան արշավը հաջող ավարտ է ունենալու։ «Ոչինչ չի ազդի եւ չի փոխի մեր հակահարձակման պլանները։ Մեր նպատակը հաղթանակն է, մեր նպատակը ուկրաինական տարածքների ազատագրումն է 1991թ. սահմաններում։ Մենք համոզված ենք, որ հակահարձակումը տեղի կունենա արդեն մոտ ժամանակներս։ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է մեզ»,- ասել է նա։