Foto

Մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է երեկվա՝ մյուս հարևանի դրոշին, ապա դա հետաքրքիր է այլ հարթության մեջ. մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:

«Անի, Բանի և այլ վրացական տառեր

Մաշտոցի հուշումը ցավոտ է, բայց նաև ստիպում է, որ անբան, բայց տաղանդավոր աշակերտի պես մի օր ուսուցչին ապացուցենք մեր՝ մի բանի պետք լինելը։ Հետևություն՝ սովորեք վրացերեն։ Դեռ, ցավոք, պետք կգա։

Ինչ վերաբերում է երեկվա՝ մյուս հարևանի դրոշին, ապա դա հետաքրքիր է այլ հարթության մեջ. մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու։ Դասական, տիտղոսային, ռեսուրսային, սպառված  միավորներից լուծում չի լինելու։ Մի օր մի պայմանական «դիզայներ» առաջարկելու է լուծում։ Հայաստանն ունի դիզայնի կարիք»։