Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ Իրանի զինված ուժերը, Սահմանադրության համաձայն, ունեն երեք կարևոր խնդիր՝ տարածքային ամբողջականության պահպանումը, անկախության պահպանումը և Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան իսլամական համակարգի պահպանումը։ Այս մասին հաղորդում է IRNA -ն։
Նրա խոսքով՝ ԻԻՀ բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:
«Մեծամասշտաբ զորավարժությունների ոլորտում մենք տարվա ընթացքում բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր»-ն է՝ ամբողջ բանակով, որի ընթացքում գնահատում ենք ուժերի հնարավորությունները»,- ասել է նա։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել մեր սիրելի հայրենիքի սուրբ սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք և թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ»,- հավելել է նա։









