Foto

Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ դատական կարգով. Էդգար Ղազարյան

Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,-հվելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ն 69 կողմ 0 դեմ ձայներով ՄԻՊ պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: