Foto

Հայաստանը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Հ ազգային ժողովի իշխող խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։
Ընտրությունը գաղտնի էր, պատգամավորներից 69–ը կողմ է քվեարկել։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Մինչ ընտրությունը Մանասյանը ելույթ էր ունեցել և շեշտել, որ անելու է առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիովին զերծ պահելու համար։ Նա հայտարարել է, որ այս պաշտոնում իր հիմնական գործիքը չի համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելն ու ընդգծել է, որ ինքը կողմնակից է բոլոր հարցերը կարգավորել կրթության միջոցով և դեմ է ցանկացած տեսակի բիրտ ուժի կիրառմանը։