Foto

Մեկնարկել է Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործով նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում է, որ կրտսեր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի «զրպարտչական, վիրավորական մեղադրանքներին, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։

Աղբյուր` Փաստինֆո