Foto

Աբրահամ Մանուկյանին, նրա որդիներին և կնոջը հրավիրվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել ԲՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին: Այս մասին  տեղեկանում ենք azdarar.am-ից:

Նրանք ապրիլի 26-ին հրավիրվել են դատախազություն՝  իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։