Foto

Նեթանյահուն կարծում է, որ ողջ աշխարհը կդառնա պատանդ, եթե Իրանը միջուկային զենք ստանա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, ապա ողջ աշխարհը կհայտնվի պատանդի վիճակում:  

«Եթե մենք չխանգարենք Իրանին  միջուկային զենք ստանալ, մենք այլ իրավիճակում կհայտնվենք.  ողջ աշխարհը կդառնա մեզ ոչնչացնել կամեցող կողմի  պատանդը, ուստի սրա մեջ է  մեր հիմնական առաքելությունը:»,- գրել է նա Twitter-ում։