Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային
հարցերի հանժնաժողվը ՄԻՊ-ի թեկնածության հարց էր քննարկում։ Նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում։
Փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ։ Ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է Vesti.am-ի հարցերին։
-
Պարո՛ն Ղազարյան,
ի՞նչ գնահատական կտաք հանձնաժողվի նիստում տեղի ունեցածին։
-
Իշխանության կողմից տապալվեց նիստի օրինական ընթացքը։ Սահմանադրական
և Դատախազության օրենքների խախտմաբ թեկանծու առաջադրած խմբակցության պատգամավորները
եկան և տապալեցին հանձնաժողովի բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով ինձ՝ որպես
թեկնածուի, ազատ ներկայացնել իմ մոտեցումները և պատասխանել իրենց հարցերին։ Դիմում էին
սադրանքների՝ հնչեցնելով իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքներ,
որոնք ընկալել եմ իրական, քանի որ հնչեցնում էին ամբողջ խմբով։ Այսինքն՝ սպառնում էին
իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, սադրում էին՝ ինձ կոնֆլիկտի մեջ ներքաշելու
հանցավոր մտադրությամբ։
-
Ձեր նկարագրած գործընթացին
իրավական գնահատական պատրաստվո՞ւմ եք տալ։
-
Ես ֆեյսբուքյան գրառում եմ արել և իրավապահներին խնդրել եմ ասածս
ընկալել որպես հանցագործության մասին հաղորդում։ Քանի որ նիստն ուղիղ եթերում ցուցադրվել
է, կարծում եմ, որ իրավապահները հենց տեղում պետք է գային և ձերբակալեին այդ պագամավորներին։
Նրանք հնչեցնում էին սպառնալիքներ՝ անբարտավան կեցվածքով և խուլիգանական պահվածքով: Միչև վերջ թույլ չտվեցին, որ, որպես թեկնածու, կարողանամ իմ մտքերն արտահայտել։ Նիստը
տապալվել է՝ տեղի ունեցածն օրինական ընթացակարգի հետ կապ չունի և հետևաբար այդ պայմաններում
կայացված որոշումը չի կարող համարվել լեգիտիմ։
-
Ուղիղ տեքստով ասացին,
որ Ձեզ չեն ընտրելու։ Սա հաշվի առնելով՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում։
-
Այս պահին որոշում կայացնելու իրավունք ունեին միայն հանձնաժողովի
անդամները։ Այսինքն՝ ՔՊ-ից այդտեղ միայն 4 պատգամավոր էր, իսկ մյուսները թույլ չտվեցին,
որ հերթը հասնի քվեարկության։ Նման խուլիգանական պահվածը կաշկանդում է նաև իրենց պատգամավորներին.
մտածում են, որ նման վերբերմունքի մի օր էլ իրենք կարող են արժանանալ։
-
Ձեզ էին մեղադրում
սադրելու և ժողովրդի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական անվանելու մեջ։ Այդպես որակեցին,
իսկ իրականու՞մ:
-
Ինձ թույլ չտվեցին միտքս ավարտել։ Ես, 2018թ-ին տեղի ունեցած
իրադարձություններն ադրբեջանաթուրքական հեղափոխություն անվանելով, նկատի չեմ ունեցել,
որ դա վերաբերում է այդ գործընթացի մասնակից քաղաքացիներին՝ մեր ժողովրդին։ Այլ ասում
եմ, որ այն մարդիկ, ովքեր դա իրականացրել են, զանգվածաբար խաբել են մեր ժողովրդին,
տիրացել են ժողովրդի իշխանությանը և դա ծառայեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։
Եկեք նայենք շահառուների տեսանկյունից. ո՞վ է շահել այդ իշխանափոխությունից՝ Ադրբեջանը
և Թուրքիան։ Ի վերջո՝ կարող են թույլ տալ միտքս արտահայտել, խոսքս վերջացնել և հետո
դրան իրավական ընթացք տան, եթե առկա կլինի վիարվորանք կամ այլն։ Երթադրում եմ, որ մեր
երկիրը պետք է իրավական լինի։ Այդ հեղափոխության արդյունքներից շահել են Ադրբեջանը և
Թուրքիան։ Դրա սխալը ո՞րն է։
-
Անընդահտ շահարկվում
էր, որ Ձեզ առաջադրած խմբակցություններից պատգամավորներ չկային։ Ինչո՞ւ չէին մասնակցում
նիստին։
-
Հանձանաժողովների նիստին անդամ չհանդիսացող պատգամավորների ներկայությունը
պարտադիր չէ։ Այդ հանձնաժողովում ընդդիմադիր երեք անդամ կա՝ Թագուհի Թովմասյանը, որը
ներկա էր, Արեգնազ Մանուկյանը և Զենֆիրա Միզոևան։
Նրանցից մեկը երկրում չէ, մյուսն էլ վատառողջ էր և դրա մասին գրավոր տեղեկացրել էր
հանձնաժողովին։ Իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ի
մյուս պատագմավորներին՝ ես ինքս եմ իրենցից հանդիպում խնդրել, որը մերժել են։ Ազատ
հանդիպումը ելույթի, խոսքի սահմանփակում չի ենթադրում, իսկ այստեղ ես ունեմ 30 րոպե:
Իրենք անընդատ ընդհատեցին և պարզվեց, որ իմ ելույթի ժամանակը սպառված է, իրենց հակադարձելու
իրավունքից զրկված եմ։ Տարօրինակը ոչ թե ընդդիմաիրների նիստին չմասնակցելն էր, այլ՝ հանձնաժողովի անդամ չհանդիսացող իշխանական պատգամավորների մասնակցությունը։









