Իմ և վարչապետի միջև որևէ հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միգուցե «երբևիցե»-ն բարձր է հնչում, բայց ես՝ հասկանալով պատասխանատվությունը, ասում եմ՝ երբևիցե չի կարող լինել։ Ինքն ու ես մի թիմ ենք, ես թիմի ներկայացուցիչ եմ, ինքն իմ ղեկավարն է և ընկերն է, իմ գործընկերն է։ Փակեք թեման»,- նշեց ԱԺ նախագահը։
Լրագրողները Սիմոնյանից պարզաբանում խնդրեցին նաև Աշոտ Փաշինյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ գրառման մասին, սակայն ԱԺ նախագահը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը։
«Չեմ մեկնաբանի…Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է»,- ասաց Սիմոնյանը։
Նրանից երկրորդ անգամ մեկնաբանություն լրագրողները փորձել են ստանալ նաեւ իր աշխատասենյակի մոտ, որի ժամանակ գտնվլե է արդեն խիստ նյարդային, հրաժարվել մեկնաբանություններից ու կոպտել լրագրողին՝ ասելով, որ որակումը խմբագրին տա։
Նշենք, որ ապրիլի 3-ին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի որդին հարձակման է ենթարկվել։ Այսօր Աշոտ Փաշինյանը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ իր վրա ոչ ոք չի հարձակվել։
Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վարչապետի որդու վրա հարձակման մասին հաղորդում չեն ստացել։









