Foto

«Չեմ մեկնաբանելու». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հայտարարությունը։

Աշոտ Փաշինյանը,  հիշեցնենք, այսօր հերքել էր, թե իր նկատմամբ որևէ բնույթի հարձակում է եղել, իսկ նրա նկատմամբ հարձակման մասին հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։

 «Չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։