Ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն էր: Տարօրինակ էր, որ դրա մասին ֆեյբուքյան մի քանի գրառումներով հիշեցրին, այն էլ՝ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչները
և քաղաքացիները: Եռաբլուրում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ դրվեց, մի քանի ուղերձներ եղան և վերջ:
Նիկոլ Փաշինյանը լուսադեմին Եռաբլուր գաղտագողի այցելելու սովորություն ունի՝ Եռաբլուրի տարածքը պաշարելով, լրատվամիջոցների և նույնիսկ որդեկորույս մայերի մուտքը արգելելով, չենթարկվողներին բռնությամբ եռացնելով, գնում՝ ծաղիկներ խոնարհում 44 օրյա պատերազմում զոհված տղաների շիրմին և պարտադիր լուսանկարվում է: Հասկանալի է զոհվածների ծնողների արդարացի ցասումը, երբ չեն ցանկանում իրենց որդու շիրմի կողքին տեսնել Փաշինյանին: Ապրիլի 2-ին Փաշինյանը ոչ միայն Եռաբլուր չայցելեց՝ այլև նույիսկ ծաղկեպսակ չուղարկվեց:
Ապրիլյան պատերազմը և դրա զոհերին մոռացության մատնելով՝ Փաշինյանը ջրբաժան է գծում նույնիսկ նախկինների և իր ժամանակ զոհվածների միջև, թեև 2022-ի սեպտեմբերյան էսկալացիայի 2 օրում 224 զոհ տվեցինք և 3 անհետ կորած, իսկ Ապրլյանի ժամանակ՝ 102 զոհ՝ 4 օրում: Նա այդպիսով նպատակ ունի հասարակությանն անվերջ պարտադրելել սեփական թեզերը՝ «չենք կարող», «հակառակորդն ուժեղ է», «եթե կարող եք, ապա պայքարեք» և այլն: Նույնիսկ պատերազմի զոհերն են այլևս բաժանված նախկինների և ներկաների:
Համո Սահյան այս իրավիճակն ավելի դպուկ է նկարագրել.
«Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա»:









