Foto

Ադրբեջանն ուրվագծում է այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է․ Աբրահամյան

Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն Ադրբեջանը ստացել է:
Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։