Foto

«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են

Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Արմենպրես» լրատվական գործակալությունից։

«Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022 թվականի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտնել են լրատվական գործակալությունից։