ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ երեկ
բռնության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Ոստիկանությունից հայնել են, որ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։
ԱԺ նախագահը միջադեպի մեղավորության սլաքներն ուղղում է դաշնակցության կողմը։ Սիմոնյանի այս հայտարարություից հետո, ավելի շատ քննարկվեց սա, քան այն,
որ նա երեկ թքել էր քաղաքացու աչքին՝ իրեն դավաճան անվանելու համար։ Թեմայի վերաբերյալ
Vesti.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ։
-
Պարո՛ն Մանուկյան,
Ալեն Սիմոնյանի արարքը ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարո՞ղ ենք Աշոտ
Փաշինյանին ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամաքը կապել սրա հետ՝ հաշվի առնելով,
որ Սիմոնյանը Դաշանակցության մեղավորությունն է ակնարկում։
-
Ուղղակի Ալեն Սիմոնյանը չի հասկանում, որ ինքը վաղուց «կլիպներում»
կիսամերկ նկարվող դերասան չէ։ Ցավոք սրտի, ժամանակավոր զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը և այդ դերասանությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում։ Կարծես թե, բացի Աժ նախագահի
պաշտոնը զբաղեցնելը, «02» լրատվականի աշխատող էլ է։
-
ԱԺ նախագահի նման
վարքագծից հետո, որքանո՞վ է լեգիտիմ նրա՝ Խորհրդարանը ղեկավարելը շարունակելը։
-
Այս իշխանությունն իր լեգիտիմությունը կորցրել է շատ վաղուց՝
2018թ հոկտեմբերի 2, երբ գրավեցին Ազգային ժողովը, կորցրին իրենց լեգիտիմությունը
2020թ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնությունից հետո և այլն։ Տվյալ դեպքում այդ
լեգիտիմության ոչնչացման շարունակությունն է։ Կարենը Կանադայի քաղաքացի է համարվում,
բայց տարիներ առաջ մեծ ընտանիքով հայրենիք է վերադարձել և նման վերաբերմունքի է արժանցել
Սիմոնյանի և թիկնազորի այդ ուղղակի անուղեղ ծառայողների կողմից։ Անուղեղ են, որ Սիմոնյանի
անօրինական հրամաններն են կատարում։ Նրանք ՀՀ օրենքներով շարժվող ՊՊԾ աշխատողներն են
և ոչ թե Սիմոնյան Ալենի։ Նրանց աշխատավարձը Սիմոնյան Ալենը չի վճարում, այլ հանրության,
ինչպես նաև Կարեն Մկրտիչյանի վճարած հարկերից է գոյանում։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը,
ապա նրանից միշտ էլ վախեցել են, փնովել են։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել թուրքական
մամուլից, թուրք պաշտոնյաներից մինչև ադրբեջանցի պատգամավորներ, որոնք ատում են Դաշնակցությանը։
Ցավալի է, բայց հիմա յան-ով վերջացող ազգանուն ունեցողների մեջ էլ է դա նկատվում։
-
Աշոտ Փաշինյանի
հետ ենթադրաբար տեղի ունեցած միջադեպի սլաքները նույնպես ուղղվում են Դաշնակցության կողմը։
Ինչո՞ւ։
-
Նորից եմ ասում՝ Ալեն Սիմոնյանը «մլիցա՞» է, թե՞ ԱԺ նախագահի
պաշտոն զբաղեցնող։ Աշոտ Փաշինյանը հաղորդում չի ներկայացրել, բայց եթե ԱԺ նախագահի անունից
նման հայտարարություն է լինում, ոստիկանությունը պարտավոր է գործընթաց սկսել։ Իսկ սլաքներ
ուղղելը զուտ հակադաշնակցական մոլուցք է։ Աշոտ Փաշինյանը, եթե որևէ տեղ, չգիտեմ ինչ
հոգեվիճակում ծեծ է կերել, Դաշնակցությունն ի՞նչ կապ ունի։ Սա իշխանությունների կողմից
թիրախավորված արշավ է Դաշնակցության դեմ, որը հասկանալի է, քանի որ Դաշնակցությունը
նրանց կոկորդին է մնացել, դիմադրում է, դեմ
է կանգնում այս կապիտուլացիոն իշխանության ամենախայտառակ գործողություններին։ Դաշնակցությունն
այս օրերին «Հայաստան» խմբակցության պատգամավորներով արձանգանքում է Տեղ գյուղում տեղի
ունեցողին, երբ թշնամին կարողանում է մուտք գործել ՀՀ տարածք: Եվ վերջապես, սա հայտնի
քարավանի պատմությունն է՝ մինչ Ալեն Սիմոնյանն իրեն անդաստիարակի պես էր պահում Երևանի
փողոցներում ու Դաշնակցության դեմ վայրահաչում, այդ ընթացքում տասնյակներով երիտասարդներ,
երեկ Սարդարպատում Դաշնակցության անդամագրման երդումը տվեցին։









