• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Ալրաղաց»-ի տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:

Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀքննչականկոմիտե ի ԵՔՔՎ Էրերունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։

Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը»,- նշում են Քննչական կոմիտեից։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել


    Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ»


    Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում


    «Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը


    Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին


    Լիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակում


    Մատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրեր


    «Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ


    Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան


    ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]