Foto

«Հրապարակ». Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրվածերեկ ընդդիմադիրներին փոխանցել ենոր Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու եւ լավ կանի՝ մանդատից հրաժարվի։

Մենք տեղեկացանքոր միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակքանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր եւըստ հրամանիպետք է դեռ վերադարձած չլիներսակայն պարզվել էոր նա վերադարձել է մեկ օր շուտինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։ Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպըառաջարկելովոր իրավապահներին չդիմեն։ Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղելերբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները եւ ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալովոր ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգեւորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում