Foto

ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը ապակայունացման մեծ ռիսկեր է պարունակում․ ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում՝ կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական», - նշել է քարտուղարությունը:

«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ որպես հետևանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի շրջանի բարձունքներն ու տարածքները, ինչը պայմանավորված է Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի գործարկումով։