Foto

Դոգ կոչեցյալին լսելը վիրավորանք է յուրաքանչյուր հայի համար

Մարտի 21-ին Ռուսաստանի հայերի միությունում կայացած խորհրդակցության ժամանակ օրակարգի շրջանակներից դուրս բարձրացվել է նաև Դոգ մականունով  մեկի վիրավորական և զրպարտիչ ելույթների հարցը, ինչը վրդովմունք է առաջացրել ոչ միայն ՌՀՄ-ի շրջանակներում:

Այս առնչությամբ Արա Աբրահամյանն ասել է հետևյալը. «Ես երբեք չեմ լսել և չէի մեկնաբանի իրենից ոչինչ չներկայացնող, ոչ մի արժանիք չունեցող մեկին, եթե այս տգեղ ու մեր ժողովրդին անարժան երևույթը չսկսեր սիստեմային բնույթ ստանալ:

Կարծես թե պարզ է, որ ինքն իրեն, իր ծնողներին ու երեխաներին հարգող ոչ մի հայ չի կարող լսել նման այլասերված մեկին, որի անցած ուղին և վարքագիծը միայն զզվանք են առաջացնում, ում անունը նույնիսկ մարդիկ չգիտեն, շան՝  Դոգ մականունով  են տարբերում։ Չնայած, եթե շները խոսել իմանային՝ խորը վրդովմունք կարտահայտեին, որ այս անարժանն իրենց բարի անունն է յուրացրել: Սա ոչ թե “դոգ”, այլ իսկական կեղտի որդ է։

Ոչ ոք չի կարող ասել, թե նա իր կյանքի ընթացքում որևէ մի լավ բան արե՞լ է, գոնե մեկ հայրենակցի համար օգտակար եղե՞լ է, որպեսզի հիմա իրեն իրավունք վերապահի հանրությանը դիմելու։ Ակնհայտ է, որ ոչ:

Նորմալ մարդու մոտ ի՞նչ զգացումներ կարող է առաջացնել նա, ով կարող է շանտաժի  միջոցով փող շորթելու համար ամենավերջին հայհոյանքներով դիմել հայ կնոջը, հայ ընտանիքին, հայ երեխային:

Նրանք, ովքեր լսում են սրան ու չարախնղում, ովքեր վճարել են կամ պատրաստվում են փող տալ դրան՝ լռելու համար, ովքեր  անանուն կանգնած են սրա թիկունքում, պետք է հասկանան, որ դրանով ոչ միայն որակազրկում են իրենք իրենց, այլ նաեւ աջակցում են,  որպեսզի այս կեղտի որդը, որն արժանապատիվ հանրության կողմից վաղուց արդեն մերժված պետք է լիներ, ոտնահարի, անդառնալի վնաս հասցնի հային,  հայ կնոջ միշտ բարձր պահված անունին ու ամենացավալին՝ հայ երիտասարդությանը:

Ակնհայտ է, որ այս ոչնչությունը, որը փորձում է իր նողկալի բառապաշարով դառնալ մեր երեխաների առօրյաի մի մասը, խախտելով ու փչացնելով նրանց մտածելակերպն ու ապագան, պետք է մերժվի և առանց հապաղելու դուրս շպրտվի հանրային դաշտից:

Ես առաջին և վերջին անգամ եմ անդրադառնում այս հարցին ու սրանով այդ թեման համարում եմ փակված:  

Այսուհետև, նրա աղբաման բերանից թափվող բոլոր հայհոյանքների հասցեատերերը դառնում են հենց ինքն ու իր ընտանիքի անդամները, նրան ֆինանսավորողներն ու աջակցողները»:


Աղբյուրը՝ ՌՀՄ տելեգրամյան ալիք