Foto

Իրանը շուտով նոր դեսպան կնշանակի Հայաստանում․ ԶԼՄ

Իրանը որոշել է Հայաստանում նոր դեսպանի թեկնածուին: ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայիս դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին կփոխարինի Մեհդի Սոբհանին։

Նշվում է, որ այժմ Սոբհանին զբաղեցնում է Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը։

ՀՀ-ում Իրանի ներկայիս դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանում դեսպան է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին։