Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 20/54 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը
Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Ասում էր,
որ Ադրբեջանն իր այդ գործողությունը բացատրում է, իբր Հայաստանը այդ ճանապարհներով զինամթերք
և մարդկային ուժ է տեղափոխում Արցախ։ Նկատենք, որ վարչապետն իր խոսքում արդարնում էր,
որ Արցախը բանակ ունի, ինչպես նաև հայկական տարածքն էլի անվանեց ադրբեջանական։ Նաև նշեց, թե Կոռնիձորի հատվածի ճանապարհը պետք է Արդբեջանին հանձնվեր ապրիլի
1-ին։ Սա ինչպե՞ս և ի՞նչ իրավարար փաստաթղթով, հայտնի չէ։ Տեսնես ի՞նչ այլ վերջնաժամկետներ
ունի Հայաստանը, որով պետք է ինչ-որ տարածքներ հանձնի Ադրբեջանին։ Եվ վերջապես, Նիկել
Փաշինյանը հայտարարում է, որ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ, որ իրենք պիտի
քննարկեն, թե ինչ են ուզում։ Ինքն ամեն հնարավոր առիթով հաստատում է, որ ձեռքերը լվացել
է Արցախից, ապա ինչո՞ւ է ինչ-որ բան հանձնելու բանակցություններն ինքն անձամբ վարում։
Իսկ Արցախն ի՞նչ կարծիք ունի։ Ամեն հարմար առիթով հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի
քվեն չունի և չի կարող նրանց անունից բանակցել։ Իսկ արցախցիների քվեն ունեցող ղեկավար
կազմը հլու-հնազանդ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Ստացվում է՝ դե ֆակտո կառավարում
է Փաշինյանը, բայց պատասխանատվությունը կրում է Արցախի իշխանությունը։ Այս հարցում
ՀՀ վարչապետին գերազանցող, իրոք, չկա։ Իր կառավարման ընթացքում՝ կորցրել ենք Արցախի
զգալի հատվածը, մյուս մասի լինել-չլնինելն օրերի հարց է, իսկ կառավարող օրացույցը Ալիևի
ձեռքում է, 5000-ի հասնող զոհեր ունեք, 15 000-ի հասնող վիրավորներ, ՀՀ տարծքից
օկուպացված է մոտ 150 քառ.կմ տարածք, բանակը բարոյալքված է, նոր էսկալացիաները կախված են
Հայաստանի և Արցախի գլխին, դեռ անհետ կորածներ ունենք, որոշների մարմինները նախորդ
տարի սեպտեմբերից չենք կարողանում հողին հանձնել, Արցախը ծարունակվում է շրջափակված
մնալ և այլն։ Այս ամենում մեղավոր են բոլորը, բայցի վարչապետ Փաշինյանից, որովհետև ինքը կարողանում է դա մատուցել նույնպիսի վարպետությամբ, ինչպես վատ խոհարարը՝ թունավոր ուտեստը:









